Մեծ Բրիտանիայի Համայնքերի պալատի պատգամավոր Սառա Օլնին ԱԳ նախարարից հետաքրքրվել է՝ կդատապարտեն ԼՂ հակամարտությունը խորացնելու Թուրքիայի քայլերը:
«Մտահոգությամբ եմ հետևում Լեռնային Ղարաբաղում զարգացումներին: Իմ մի շարք գործընկերներ իրենց անհանգստությունն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ: Կապ չունի՝ ով ում կաջակցի՝ ես և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հավատացած ենք, որ մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը առանցքային են բոլորի համար: Ուստի, մենք ձգտում ենք քաղաքացիական բնակչության շրջանում մահերի դադարեցմանը՝ որպես առաջնահերթություն՝ պատերազմական հանցագործությունների քննություն իրականացնելու հետ մեկտեղ»,- նշել է բրիտանացի պատգամավորը: Օլնին կոչ է արել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ռիչմոնդ Փարքին ջանքեր գործադրել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ:
«Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ այս խնդրի վերաբերյալ: Թուրքիայի կողմից ռազմական աջակցության ցուցաբերումը էլ ավելի է բարդացրել ճգնաժամը: Ես ակնկալում եմ ստանալ այս հարցի շուրջ եղած քննարկման վերաբերյալ տեղեկություններ: Հրապարակայնորեն դատապարտելու՞ եք նման վարքագիծը»,- շեշտել է Սառա Օլնին: